Իրանի ԶՈւ-ն հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է ստացել

https://arm.sputniknews.ru/20260721/irani-zu-n-hakaodajin-pashtpanutjan-nvor-hamakarger-e-stacel-104899940.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0a/59431280_156:0:960:603_1920x0_80_0_0_b400cbd6c50fdf8f4093fc78d3be24d4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, բանակ, հակաօդային պաշտպանություն (հօպ)

իրանի իսլամական հանրապետություն, բանակ, հակաօդային պաշտպանություն (հօպ)

Բաժանորդագրվել

Իրանական բանակի ներկայացուցիչը նշել է, որ նոր համակարգերը զգալիորեն բարձրացրել են երկրի պաշտպանունակությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իրանի զինուժը հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է ստացել։ Ինչպես տեղեկացնում է IRNA–ն, այս մասին հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։

«Այս նոր համակարգերն էապես բարձրացրել են մեր պաշտպանունակությունը։ Այնքան, որ այսօր մենք շատ ավելի հզոր հակազդում ենք թշնամու թռչող սարքերին»,– ասել է իրանական բանակի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Իրանը կարողացել է վերականգնել նաև հակամարտության ընթացքում վնասված համակարգերը։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

Leave a comment