Իսրայելը Գազայի հատվածը երկու մասի բաժանող հսկայական հողային պատնեշ է կառուցում

Իսրայելական զինվորականներն առանց ավելորդ աղմուկի, սակայն արագ տեմպերով հսկայական հողային պատնեշ են կառուցում, որն անջատում է իրենց վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի ավելի քան 50% տարածքը անկլավի մնացած մասից:

Ինչպես հայտնում է Associated Press-ը, անկախ արբանյակային լուսանկարների տվյալներով՝ դա ավելի է ամրապնդում պաղեստինյան փոքր տարածքի պառակտումը։

Վերջին ամիսների ընթացքում կառուցվել է ավելի քան 23 կիլոմետր երկարությամբ ամրություններ, որոնք անցնում են իսրայելական բանակի ավերած պաղեստինյան բնակավայրերով:

Leave a comment