Հրդեհ Նազարբեկյան թաղամասում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ


Հուլիսի 21-ին՝ ժամը 20։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում:


 


ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։


 


Ըստ նախնական տվյալների՝ այրվում է խոտածածկույթ։


 

Դիտումների քանակ46

Leave a comment