ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լիբանանը երկար տարիներ անարդար վերաբերմունքի է արժանացել և ընդգծել, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել աջակցել այդ երկրին։
Թրամփը բարձր է գնահատել Լիբանանի նախագահի դերը՝ նշելով, որ նա մեծ հարգանք է վայելում ինչպես իր երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։
«Մեզ համար մեծ պատիվ է լինել Լիբանանի նախագահի կողքին։ Մենք նրա հետ բազմիցս շփվել ենք մեր ներկայացուցիչների միջոցով, և մեր հարաբերությունները շատ լավ են», – ասել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ Լիբանանը բազմաթիվ առումներով շարունակում է մնալ վտանգավոր երկիր, սակայն միևնույն ժամանակ այն ունի մեծ մտավոր ներուժ։
«Լիբանանը մեծ ինտելեկտ ունեցող երկիր է, մեծ մտավորականների երկիր։ Նրանք սիրում են իրենց հայրենիքը և ցանկանում են այնտեղ ապրել։ Մենք կօգնենք Լիբանանին, և այդ աջակցությունը զգալի կլինի», – նշել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնն արդեն որոշ քայլեր է ձեռնարկել Լիբանանի խնդիրների լուծման ուղղությամբ։
Անդրադառնալով «Հեզբոլլահ»-ի հարցին՝ Թրամփն ասել է, որ այդ խնդիրը շարունակում է մնալ օրակարգում, սակայն, ըստ նրա, ԱՄՆ-ն արդեն իրականացրել է որոշ գործողություններ, որոնք «կգրավեն ամբողջ աշխարհի ուշադրությունը»։