ԿԸՀ–ում Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց

https://arm.sputniknews.ru/20260721/kyhum-narek-karapetjani-veraberjal-mijnvordutjan-qnnutjuny-hetadzgvec-104889580.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953695_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c2f2873c095c8d4205b568f5d85a3f5b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), արամ վարդևանյան, նարեկ կարապետյան

հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), արամ վարդևանյան, նարեկ կարապետյան

Բաժանորդագրվել

Ըստ Արամ Վարդևանյանի` այս միջնորդությունը ԿԸՀ–ն կա՛մ պետք է անհապաղ վերադարձներ դատախազությանը, կա՛մ մերժեր հիմնավորումների բացակայության հիմքով։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը հետաձգվեց։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, և այն, ըստ էության, Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին է։

«Որոշակի կազմակերպչական հանգամանքներից ելնելով` որոշվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ ՀՀ դատախազության միջնորդության քննությունը հետաձգել վաղը` ժամը 15։00–ին։ Միջնորդությունը և հնարավոր մեղադրանքը փաստացի վերաբերում է մեր գործընկեր Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի շրջանակներին»,– ասաց Վարդևանյանը` նշելով, որ այլ հանգամանքներ այս պահին դեռևս չեն բացահայտի, քանի որ հարցը դռնփակության կարգով էր քննվում։

Նա պատմեց, որ դատախազությունը գործին կից մեկ ու կես հատոր փաստաթղթեր էր ներկայացրել, որոնց մի մասը անընթեռնելի փաստաթղթեր էին, մի մասն էլ ընդհանրապես կապ չուներ իրականության հետ։

Ըստ Վարդևանյանի` այս միջնորդությունը ԿԸՀ–ն կա՛մ պետք է անհապաղ վերադարձներ դատախազությանը, կա՛մ մերժեր հիմնավորումների բացակայության հիմքով։

Leave a comment