ՀՀ Քննչական կոմիտեն՝ աղջիկների ծեծկռտուքի տեսանյութի մասին

Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ աղջիկներ ծեծի ենթարկում մեկ այլ աղջկա։ Տեսանյութից պարզ չէր, թե ինչն էր եղել վիճաբանության պատճառը։

Ֆիզիկական ներգործության դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշակական փորձաքննություն:

Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

 

Leave a comment