https://arm.sputniknews.ru/20260721/arkhivy-hanrajin-radivoji-sepakanutjuny-chi-mer-ambvoghj-azgi-patmutjunn-e-ispirjan-104885895.html
Արխիվը Հանրային ռադիոյի սեփականությունը չի, մեր ամբողջ ազգի պատմությունն է. Իսպիրյան
Արխիվը Հանրային ռադիոյի սեփականությունը չի, մեր ամբողջ ազգի պատմությունն է. Իսպիրյան
Sputnik Արմենիա
«Արխիվը Հանրային ռադիոյի սեփականությունը չի, մեր ամբողջ ազգի սեփականությունն է, պատմությունն է, դա կորցնելով՝ մենք հիմք չենք ունենա մեր երաժշտության համար»,… 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T18:06+0400
2026-07-21T18:06+0400
2026-07-21T18:06+0400
արթուր իսպիրյան
ռադիո
հանրային ռադիո
արխիվ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104880011_0:0:1920:1080_1920x0_80_0_0_284709e553cd992ddd24e062f30c91f4.jpg.webp
«Արխիվը Հանրային ռադիոյի սեփականությունը չի, մեր ամբողջ ազգի սեփականությունն է, պատմությունն է, դա կորցնելով՝ մենք հիմք չենք ունենա մեր երաժշտության համար»,- հայկական ռադիոյի 100-ամյակի շրջանակում «Ուրիշ նորություններում» նշում է Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն, թվայնացման պատասխանատու, երգիչ Արթուր Իսպիրյանը: Նրա խոսքով՝ ռադիոարխիվն արդեն 95%-ով թվայնացվել է, և այսօր հատուկ հավելվածի ու կայքի միջոցով հասանելի է հանրությանը: Թվայնացվում են ոչ միայն եզակի ձայնագրությունները (օրինակ՝ Արմենակ Շահմուրադյանի 1912 թ. կատարումը կամ 1954 թ. «Անուշ» օպերայի կենդանի հնչողությունը), այլև հեղինակային ձեռագիր նոտաները:Անդրադառնալով արհեստական բանականությանը՝ երգիչը նկատում է, որ դրանով ստեղծված երաժշտությունը «հոգում նստվածք չի թողնում», և ինքը նախընտրում է անալոգային, վինիլային մաքուր հնչողությունը: Նա նշում է, որ շնորհիվ հենց արխիվում աշխատելուն ու հազվադեպ կատարումների հայտնաբերմանը՝ նրա երգացանկը համալրվել է մոռացված երգերով։ Արթուր Իսպիրյանը վստահ է, որ ապագա սերունդներին մենք թողնելու ենք բարձրարժեք մշակույթ. Մանրամասները՝ տեսանյութում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104880011_315:0:1755:1080_1920x0_80_0_0_7f0b886abc6ad75379de6f734d6cb11f.jpg.webp
արթուր իսպիրյան, ռադիո, հանրային ռադիո, արխիվ, видео
արթուր իսպիրյան, ռադիո, հանրային ռադիո, արխիվ, видео
«Արխիվը Հանրային ռադիոյի սեփականությունը չի, մեր ամբողջ ազգի սեփականությունն է, պատմությունն է, դա կորցնելով՝ մենք հիմք չենք ունենա մեր երաժշտության համար»,- հայկական ռադիոյի 100-ամյակի շրջանակում «Ուրիշ նորություններում» նշում է Հանրային ռադիոյի արխիվի տնօրեն, թվայնացման պատասխանատու, երգիչ Արթուր Իսպիրյանը:
Նրա խոսքով՝ ռադիոարխիվն արդեն 95%-ով թվայնացվել է, և այսօր հատուկ հավելվածի ու կայքի միջոցով հասանելի է հանրությանը: Թվայնացվում են ոչ միայն եզակի ձայնագրությունները (օրինակ՝ Արմենակ Շահմուրադյանի 1912 թ. կատարումը կամ 1954 թ. «Անուշ» օպերայի կենդանի հնչողությունը), այլև հեղինակային ձեռագիր նոտաները:
«Մայր օրինակները պետք է աչքի լույսի պես պահել, քանի որ դրանք նաև իրավական փաստաթղթեր են», – ասում է Իսպիրյանը:
Անդրադառնալով արհեստական բանականությանը՝ երգիչը նկատում է, որ դրանով ստեղծված երաժշտությունը «հոգում նստվածք չի թողնում», և ինքը նախընտրում է անալոգային, վինիլային մաքուր հնչողությունը: Նա նշում է, որ շնորհիվ հենց արխիվում աշխատելուն ու հազվադեպ կատարումների հայտնաբերմանը՝ նրա երգացանկը համալրվել է մոռացված երգերով։
Արթուր Իսպիրյանը վստահ է, որ ապագա սերունդներին մենք թողնելու ենք բարձրարժեք մշակույթ.
«Թող չթվան, որ էսօրվա ռաբիզը, որը տարածվում է ամբողջ համացանցում, դա է լինելու մեր ժառանգությունը: Ո՛չ, մենք ունենք հրաշալի դասական ու ջազային երաժիշտներ»:
Մանրամասները՝ տեսանյութում։