Թրամփը 50 տոկոս մաքսատուրքեր է սահմանել կանադական ապրանքների մեծ մասի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի 50 տոկոս մաքսատուրքեր է սահմանել կանադական ապրանքների մեծ մասի նկատմամբ՝ հայտարարելով, որ Օտտավան խտրական քաղաքականություն է վարել ամերիկյան ավտոմեքենաների, ալկոհոլային արտադրանքի և կաթնամթերքի նկատմամբ․ գրում է Reuters գործակալությունը։

Գինուց մինչև ցեմենտ և հոկեյի պարագաներ ներառող ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքեր սահմանելիս Թրամփը հիմնվել է 1930 թվականի «Մաքսատուրքի մասին» օրենքի 338-րդ կետի վրա, որը նախագահին իրավունք է տալիս մինչև 50 տոկոս պատժիչ մաքսատուրքեր սահմանել այն առևտրային գործընկերների նկատմամբ, որոնք խտրականություն են դրսևորել ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Սա օրենքի՝ շուրջ մեկդարյա գոյության ընթացքում առաջին կիրառումն է։

Մաքսատուրքերը, որոնք ուժի մեջ կմտնեն 30 օրից, կկիրառվեն նաև կաթնամթերքի, կահույքի, ձկնորսական կարթերի, սերմերի, հագուստի, պարիկների և մի շարք այլ ապրանքների նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment