Հազարավոր երկրպագուներ Արգենտինայի հավաքականին դիմավորել են Բուենոս Այրեսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հազարավոր երկրպագուներ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ, որպեսզի ողջունեն ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Արգենտինայի հավաքականին։

La Nacion-ի համաձայն՝ օդանավակայանում ֆուտբոլիստներին դիմավորել են կարմիր գորգով և նվագախմբով։ Այնուհետև նրանք բաց տանիքով ավտոբուսով անցել են Բուենոս Այրեսի փողոցներով։

ԱԱ-2026-ի եզրափակիչում արգենտինացիները լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էին Իսպանիայի հավաքականին ու չէին կարողացել պաշտպանել 4 տարի առաջ նվաճած տիտղոսը։



Leave a comment