ԿԸՀ–ն դատախազության ներկայացրած 4 միջնորդություններից 3–ը հետ է ուղարկելու

Բաժանորդագրվել

Միջնորդություններից մեկը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանին։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը ԿԸՀ է ներկայացրել ընդհանուր առմամբ 4 միջնորդություն, որոնցից 3–ը հանձնաժողովը հետ է վերադարձնելու։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստից հետո ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նա նշեց, որ միջնորդություններից մեկը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանին։

«Մյուս երեք միջնորդությունները վերաբերում էին ընտրված, սակայն լիազորությունները չստանձնած պատգամավորների թեկնածուներին։ Այդ իսկ պատճառով այդ միջնորդությունները վերադարձնելու ենք դատախազությանը»,– տեղեկացրեց Հովակիմյանը։ կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանին։

«Մյուս երեք միջնորդությունները վերաբերում էին ընտրված, սակայն լիազորությունները չստանձնած պատգամավորների թեկնածուներին։ Այդ իսկ պատճառով այդ միջնորդությունները վերադարձնելու ենք դատախազությանը»,– տեղեկացրեց Հովակիմյանը։ ա

Leave a comment