https://arm.sputniknews.ru/20260721/rd-zun-gishery-harvatsel-e-ukrainakan-navahangistnerin-104874503.html
ՌԴ ԶՈւ–ն գիշերը հարվածել է ուկրաինական նավահանգիստներին
ՌԴ ԶՈւ–ն գիշերը հարվածել է ուկրաինական նավահանգիստներին
Sputnik Արմենիա
Հարվածներ են հասցվել զենքի և տեխնիկայի պահեստներին։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T15:24+0400
2026-07-21T15:24+0400
2026-07-21T15:24+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104870964_16:0:1129:626_1920x0_80_0_0_1b0f24d1d538d9069bee0a23625a7a31.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն բարձր ճշգրտության զենքով հարվածել է Օդեսայի նավահանգստին՝ խոցելով նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռների բեռնաթափման և պահեստավորման համար, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։Հարվածի տակ են հայտնվել նաև մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքման և պահեստավորման վայրերը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։«Հարավ» զորախմբի ստորաբաժանումները բարելավել են իրենց դիրքերը առաջնային գծում՝ հարվածելով Ուկրաինայի զինված ուժերին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սլավյանսկ, Կրամատորսկ, Նիկոլաևկա և Ալեքսեևո-Դրուժկովկա բնակավայրերի շրջանում։ «Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները, ակտիվ գործողությունների արդյունքում, վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Վոլոխովսկոյե բնակավայրի նկատմամբ։Սումիի մարզում խմբավորման զորքերը ևս հարվածներ են հասցրել։ Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին Սումիի «Էպիկենտրոն» առևտրի կենտրոնում (Ուկրաինայի զինված ուժերն այն օգտագործում են զենք և սարքավորումներ պահելու համար) բռնկված հրդեհի կադրերը։«Գերան» և «Գերբերա» ԱԹՍ–ները հարձակվել են նաև երկու նավերի վրա, որոնք Չեռնոմորսկի նավահանգիստ բեռներ էին մատակարարում Ուկրաինայի զինված ուժերի համար։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
Пожар в ТЦ “Эпицентр” в Сумах
Sputnik Արմենիա
Пожар в ТЦ “Эпицентр” в Сумах
2026-07-21T15:24+0400
true
PT0M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104870964_155:0:990:626_1920x0_80_0_0_4c74720b6c1ef32d5de607095a386c1c.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео
ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, видео
Հարվածներ են հասցվել զենքի և տեխնիկայի պահեստներին։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն բարձր ճշգրտության զենքով հարվածել է Օդեսայի նավահանգստին՝ խոցելով նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռների բեռնաթափման և պահեստավորման համար, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
Հարվածի տակ են հայտնվել նաև մեծ հեռահարության անօդաչու թռչող սարքերի հավաքման և պահեստավորման վայրերը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։
«Հարավ» զորախմբի ստորաբաժանումները բարելավել են իրենց դիրքերը առաջնային գծում՝ հարվածելով Ուկրաինայի զինված ուժերին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սլավյանսկ, Կրամատորսկ, Նիկոլաևկա և Ալեքսեևո-Դրուժկովկա բնակավայրերի շրջանում։
«Կենտրոն» զորախումբը բարելավել է իր մարտավարական դիրքը ու ԴԺՀ Բելիցկի և Դոբրոպոլյե շրջաններում հարձակվել ուկրաինական կազմավորումների վրա։
«Հյուսիս» զորախմբավորման ստորաբաժանումները, ակտիվ գործողությունների արդյունքում, վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Վոլոխովսկոյե բնակավայրի նկատմամբ։
Սումիի մարզում խմբավորման զորքերը ևս հարվածներ են հասցրել։ Ավելի վաղ սոցցանցերում հայտնվել էին Սումիի «Էպիկենտրոն» առևտրի կենտրոնում (Ուկրաինայի զինված ուժերն այն օգտագործում են զենք և սարքավորումներ պահելու համար) բռնկված հրդեհի կադրերը։
«Գերան» և «Գերբերա» ԱԹՍ–ները հարձակվել են նաև երկու նավերի վրա, որոնք Չեռնոմորսկի նավահանգիստ բեռներ էին մատակարարում Ուկրաինայի զինված ուժերի համար։