https://arm.sputniknews.ru/20260721/kyhn-hastatec-9-rd-gumarman-azgajin-zhvoghvovi-kazmy-104879179.html
ԿԸՀ–ն հաստատեց 9-րդ գումարման Ազգային ժողովի կազմը
ԿԸՀ–ն հաստատեց 9-րդ գումարման Ազգային ժողովի կազմը
Sputnik Արմենիա
Խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 , «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T16:06+0400
2026-07-21T16:06+0400
2026-07-21T16:06+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104876210_0:83:1600:983_1920x0_80_0_0_8bb1f948272466042e900726e9a443df.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց խորհրդարան անցած քաղաքական ուժերի պատգամավորների ցանկերը։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել միայն ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել պատգամավորի 27 թեկնածու` Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Անահիտ Ավանեսյանը, Սուրեն Պապիկյանը, Գևորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, Լիլիթ Մակունցը, Դավիթ Խուդաթյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արեն Մկրտչյանը, Գնել Սանոսյանը, Տիգրան Ավինյանը, Մխիթար Հայրապետյանը, Միլադա Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Ղալումյանը, Վաղարշակ Հակոբյանը, Վահե Հովհաննիսյանը, Համբարձում Մաթևոսյանը, Վահրամ Խաչատրյանը, Տավրոս Սափեյանը, Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարգսյանը, Վահագն Արսենյանը, Սեդրակ Թևոնյանը։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104876210_90:0:1511:1066_1920x0_80_0_0_16b849ad124e4538d54035ff37bda5ce.jpg.webp
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), պատգամավոր
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), պատգամավոր
Խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 , «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց խորհրդարան անցած քաղաքական ուժերի պատգամավորների ցանկերը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ «Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել միայն ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ուժեղ Հայաստան» դաշինքից 10 թեկնածու է ինքնաբացարկի դիմում ներկայացրել` Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը, Լիլյա Շուշանյանը, Արթուր Դանիելյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Արշավիր Խաչատրյանը, Դավիթ Այվազյանը, Ռոբերտ Դիլբալյանը, Հովհաննես Եգանյանը, Սիմոն Բաբայանը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել պատգամավորի 27 թեկնածու` Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Անահիտ Ավանեսյանը, Սուրեն Պապիկյանը, Գևորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, Լիլիթ Մակունցը, Դավիթ Խուդաթյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արեն Մկրտչյանը, Գնել Սանոսյանը, Տիգրան Ավինյանը, Մխիթար Հայրապետյանը, Միլադա Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Ղալումյանը, Վաղարշակ Հակոբյանը, Վահե Հովհաննիսյանը, Համբարձում Մաթևոսյանը, Վահրամ Խաչատրյանը, Տավրոս Սափեյանը, Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարգսյանը, Վահագն Արսենյանը, Սեդրակ Թևոնյանը։
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ: