Քաղաքապետարանի «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում․ Shamshyan

Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:30-ի սահմաններում 66-ամյա Ռաֆիկ Դ.-ն իր վարած «KamAZ» մակնիշի աղբատար մեքենայով Նուբարաշենի աղբավայրից դեպի Նուբարաշենի խճուղի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Նուբարաշենի գերեզմանների քարե պարսպին և հայտնվել գերեզմաններում՝ մասամբ բախվելով շիրմաքարին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղել է «KamAZ»-ի տեխնիկանական խնդիրը՝ հիմնականում արգելակների հետ կապված։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հաշվեկշռում։ 

Leave a comment