Գերմանիայի նախագահն Ալիևի հետ հանդիպմանը ողջունել է ՀՀ-ի հետ խաղաղության գործընթացում առաջընթացը

Քաղաքականություն

21.07.2026 | 14:48

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բեռլինում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտնել իր սոցցանցերում։ Գերմանիայի նախագահի գրառման համաձայն՝ երկու երկրների նախագահների քննարկումը կենտրոնացած է եղել երկկողմ հարաբերությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի ուղղությամբ։

Գերմանիայի նախագահը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցված առաջընթացը և խրախուսել համապարփակ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ հետագա քայլերը։

Օրակարգում է եղել նաև Գերմանիայի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցությունը։ Շտայնմայերն ընդգծել է  Ադրբեջանի դերը որպես Հարավային Կովկասում կարևոր գործընկերոջ, մասնավորապես, էներգետիկայի և տնտեսական ոլորտներում։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ այժմ Ալիևը հանդիպում է անցկացնում Գերմանիայի  կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Նրանք ստորագրելու են «Ադրբեջանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment