«Վերջի օրերին ԱՄՆ ռազմատրանսպորտային ավելի քան 20 ինքնաթիռ է ժամանել ՀՀ և Ադրբեջան»․ Դավիթ Գալստյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Լրագրող Դավիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավելի քան 20 ԱՄՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել ՀՀ և Ադրբեջան վերջի օրերին
     ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցից առաջ հաշվել եմ 21 ինքնաթիռ (շատ հնարավոր ա՝ ավելին են եղել)։
     Ուրեմն, իմ հաշվարկներով, հունվարի վերջից (հատկապես փետրվարի 4-8-ը) Հայաստան ա ժամանել 12 ինքնաթիռ, իսկ Ադրբեջան՝ 9։
     Գրեթե բոլորը ծանր Boeing C-17A Globemaster III-ներ են (մինչև 77 տ բեռնատարողությամբ)։
     Մեկական չվերթ դեպի Բաքու ու Երևան ա իրականացրել նաև Lockheed Martin MC-130J Commando II ինքնաթիռը։ (2 անգամ էլ Վրաստան)
     Ռազմատրանսպորտային ավիացիայի էս մաշտաբի ակտիվությունը քննարկումների առարկա ա դառել ոչ միայն Վենսի այցի համատեքստում, այլև Իրանի շուրջ լարվածության և նրա սահմանների մոտ ուժերի տեղակայման ֆոնին»։

Leave a comment