ԱՄՆ-ը և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել


Միացյալ Նահանգները կրկին հարվածներ է հասցրել Իրանին։ Երկրի կենտրոնական հրամանատարության տվյալով՝ նպատակն է թուլացնել իսլամական հանրապետության ռազմական ներուժը և թույլ չտալ հարվածել Հորմուզի նեղուցով անցնող նավերին։ Թիրախավորվել է Խոմեին քաղաքի արվարձանում գտնվող արդյունաբերական օբյեկտ։ Պայթյուններ են որոտացել Շիրազ քաղաքում։


Իրանական կողմն էլ հարվածել է Քուվեյթում, Հորդանանում, Սիրիայում գտնվող օբյեկտների։ Բահրեյնում վնասվել է Ամազոնի տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը։ Նաև ԶԼՄ-ների տվյալով, իրանական ուժերը Հորմուզի նեղուցով անցնող նավթային երկու լցանավի են հարվածել։


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դիմել է իրանցիներին, կոչ արել միասին առաջ շարժվել և ոչնչացնել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։


Դոնալդ Թրամփն էլ սպառնացել է զանգվածային և բազմակի պատասխան տալ Իրանին ամերիկացի յուրաքանչյուր զինվորի մահվան համար։


Միջազգային անցուդարձը՝ տեսաշարում։

Leave a comment