Ալիևը հանդիպում է ունեցել Գերմանիայի նախագահի հետ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգ սահմանելու մասին համատեղ հայտարարություն։