Ադրբեջանում չեն դադարում խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին
«Զանգեզուրի միջանցքի» գործարկումից հետո Ադրբեջանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումները ավելի արդյունավետ կդառնան՝ երթուղիների կրճատման, լոգիստիկ ծախսերի նվազեցման և հատվող սահմանների քանակի կրճատման շնորհիվ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քենան Ղուրբանովը։
Նրա խոսքով՝ «միջանցքի շահագործման հանձնումից հետո» առանցքային ուղղություններից մեկը լինելու է սահմանային ընթացակարգերի առավելագույն թվայնացումն ու պարզեցումը։ Նախատեսվում է նաև ներդնել նաև ժամանակակից այնպիսի տեխնոլոգիական լուծումներ, որոնք արդեն հաջողությամբ կիրառվում են միջազգային տրանսպորտային այլ երթուղիներում։
Նշենք, որ «Զանգեզուրի միջանցք» ասելով Ադրբեջանն ի նկատի ունի Հայաստանի ինքնիշխան տարածքը, ինչը տարածքային հավակնությունների դրսևորում է Հայաստանի նկատմամբ։