Պաշտպանության ոլորտի համագործակցության ընդլայնման շրջանակներում Գերմանիան և Միացյալ Թագավորությունը նախատեսում են մինչև 2034 թվականը մշակել թևավոր հրթիռ, որը կարող է խոցել 2000 կմ հեռահարության թիրախներ, գրել է «Die Welt»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակումը գաղտնի «Խորը ճշգրտության հարված» (“Deep Precision Strike”, DPS) ծրագիրը անվանել է գերմանա-բրիտանական համագործակցության առաջատար։
Լոնդոնը DPS ծրագրի մասին հայտարարել է Անկարայում վերջերս կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Մասնակցելու են տասներկու երկրներ, որոնցում Գերմանիան կարևոր դեր է խաղում։ Հրթիռի մշակման արժեքը գնահատվում է 35 միլիարդ եվրո։
Կփորձարկվեն հրթիռի երկու տարբերակ. մեկը կթռչի ցածր բարձրություններում՝ ՀՕՊ համակարգերից խուսափելու համար, իսկ մյուսը կլինի հիպերձայնային՝ թռչելով ձայնի արագությունից հինգ անգամ ավելի արագ։
DPS-ը կարող է դառնալ Եվրոպայի ԱՄՆ-ից ռազմական կախվածության նվազման խորհրդանիշ, սակայն, ըստ Welt-ի, եվրոպական երկրները ներկայումս չունեն միջոցներ հեռահար հարվածներ իրականացնելու համար։
Գերմանիան և Մեծ Բրիտանիան համագործակցում են հրետանային համակարգերի, տանկային թնդանոթների, հրազենի և ստորջրյա անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում։