Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան երեք ռազմաբազայի վրա հարվածների մասին

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ են հասցրել Քուվեյթի տարածքում գտնվող ամերիկյան երեք ռազմական օբյեկտի։ Իրանական կողմի տվյալներով՝ գործողությունն իրականացվել է «Կայծակ» անվանումը կրող ռազմական գործողության շրջանակում։

Իրանի զինված ուժերի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հարվածներ են հասցվել «Արեֆջան» ռազմաբազայի վարչական շենքերին և կապի համակարգերին, «Ալ-Ադիրի» ճամբարում գտնվող ուղղաթիռների կայանատեղիին, ինչպես նաև «Ահմադ ալ-Ջաբեր» ռազմաբազայի անձնակազմի տեղակայման շենքին։

Իրանական կողմը նշում է, որ «Արեֆջան» ռազմաբազան տարածաշրջանում ԱՄՆ ցամաքային զորքերի կառավարման և տեղակայման հիմնական կենտրոններից մեկն է, «Ալ-Ադիրի» ճամբարը նախատեսված է ուղղաթիռային տեխնիկայի տեղակայման համար, իսկ «Ահմադ ալ-Ջաբեր» ռազմաբազան օգտագործվում է ավիացիոն գործողությունների և հետախուզական առաքելությունների ապահովման նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment