Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել


Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները:


 


Զենք-զինամթերք կամավոր հանձնելու հերթական դեպքը գրանցվել է Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Մահարու փողոցի հասցեներից մեկի մոտ՝ պանելային պարսպի տակ։ Նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ» տեսակի ինքնաձիգ, 2 նռնակ, որոնցից մեկը՝ պայթուցիչով և մեծ քանակությամբ տարբեր տրամաչափի փամփուշտներ։


 


Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում։ Ոստիկանություն զանգած քաղաքացին զենք-զինամթերքը թողել էր օդանավակայանի ծառայողական ավտոկայանատեղիի հարակից տարածքում։ Նրա նշած հատվածում հայտնաբերվել է «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ լիցքավորված 9 փամփուշտով։


 


Հիշեցնում ենք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։


 

Դիտումների քանակ11

Leave a comment