Հուլիսի 21-26-ը հանրապետությունում կդիտվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Հիդրոմետ


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ հուլիսի 21-26-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


Հուլիսի 21-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-23-ը և 25-ին՝ առավելապես կեսօրից հետո, 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:


Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 21-26-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, 24-26-ը նաև Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևանում հուլիսի 21-ի ցերեկը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 21-26-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

Դիտումների քանակ2

Leave a comment