Լամին Յամալը թագով է մասնակցել Իսպանիայի հավաքականի չեմպիոնական շքերթին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականը վերադարձել է Մադրիդ ու անցկացրել չեմպիոնական շքերթ։

Ֆուտբոլիստները բաց տանիքով ավտոբուսով անցել են Մադրիդի փողոցներով։ Շքերթին մասնակցել է շուրջ 2 միլիոն մարդ։ Այն ավարտվել է մեծ համերգով։

Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը թագով է մասնակցել չեմպիոնական շքերթին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված աշխարհի առաջնության եզրափակիչում Եվրոպայի գործող չեմպիոնը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր Արգենտինայի հավաքականին։ Իսպանիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ էր դարձել աշխարհի չեմպիոն՝ կրկնելով 2010 թ․ հաջողությունը։



Leave a comment