https://arm.sputniknews.ru/20260721/ihpk-n-hajtnel-e-vor-harvatsel-e-bahrejnum-gtnvvogh-amazon-i-tvjalneri-kentrvonin-104866197.html
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարվածել է Բահրեյնում գտնվող «Amazon»-ի տվյալների կենտրոնին
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարվածել է Բահրեյնում գտնվող «Amazon»-ի տվյալների կենտրոնին
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածն իրականացվել է ի պատասխան Դարկհովեյնում քաղաքացիական թիրախների վրա հարձակումների։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T13:03+0400
2026-07-21T13:03+0400
2026-07-21T13:04+0400
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ)
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բահրեյն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104427689_0:92:2000:1217_1920x0_80_0_0_b339f9b6199fd90e5d53e9e95c9ef00a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ թևավոր հրթիռներով հարված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան «Amazon» ընկերության տվյալների կենտրոնին՝ պատճառելով վնաս։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
բահրեյն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/09/104427689_151:0:1928:1333_1920x0_80_0_0_5fd577ae05104d9ed48ae25646aa8314.jpg.webp
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, ամն, բահրեյն
իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (իհպկ) , իրանի իսլամական հանրապետություն, ամն, բահրեյն
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հարվածն իրականացվել է ի պատասխան Դարկհովեյնում քաղաքացիական թիրախների վրա հարձակումների։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ թևավոր հրթիռներով հարված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան «Amazon» ընկերության տվյալների կենտրոնին՝ պատճառելով վնաս։
«Դարկհովեյնում կառուցվող օբյեկտների և քաղաքացիական տարածքների վրա ԱՄՆ-ի երեկվա հարձակումներին ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ մի քանի թևավոր հրթիռներ է արձակել Բահրեյնում գտնվող ամերիկյան Amazon ընկերության կենտրոնական տվյալների կենտրոնի վրա՝ պատճառելով վնաս», – ասվում է հայտարարության մեջ։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։