Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին


Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ դիմելով ձուկ և ձկնամթերք արտադրողներին:


 


«Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու առցանց իրազեկման միջոցառման՝ նվիրված Հայաստանից Եվրոպական միություն ձկան և ձկնամթերքի արտահանման ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ընթացակարգերին։


 


Միջոցառման ընթացքում կներկայացվեն՝


 


⁠ ⁠ԵՄ արտահանման թույլտվություն ստանալու գործընթացը,


  • ⁠ ⁠դիմումների ներկայացման և գնահատման կարգը,

  • TRACES NT համակարգում օգտահաշիվ բացելու գործընթացը,

  • ⁠ ⁠առողջության սերտիֆիկատի ձևավորման գործընթացը,

  • ⁠ ⁠տնտեսավարողների հիմնական պարտավորությունները և գործնական հարցերը։


Ամսաթիվ՝ 24.07.2026, ժամ՝ 10:30-ին, Ձևաչափ՝ առցանց:


 


Մասնակցության համար կարող են գրանցվել այստեղ՝


 


Միջոցառումը նախատեսված է ձկնաբուծությամբ, ձկան և ձկնամթերքի արտադրությամբ ու վերամշակմամբ զբաղվող տնտեսավարողների, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների ներկայացուցիչների համար»,- գրված է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ15

Leave a comment