Խելագա՞ր են՝ գան մի երկրում ներդրում անեն, որտեղ մոլագարն է որոշում ամեն ինչ. Սուրենյանց

https://arm.sputniknews.ru/20260721/khelagar-en-gan-mi-erkrum-nerdrum-anen-vortegh-mvolagarn-e-vorvoshum-amen-inch-surenjanc-104863277.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104862032_0:0:1600:1200_1920x0_80_0_0_dd7716e93669f33a9fd81be8e6776709.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գագիկ ծառուկյան

գագիկ ծառուկյան

Բաժանորդագրվել

Սուրեն Սուրենյանցի խոսքով` ՀՀ–ում ներդրումները մի քանի հարյուր մլն-ից չեն անցնում։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործերն ու իշխանությունների կողմից գույքի բռնագանձումն ուղիղ հարված են Հայաստանի ներդրումային միջավայրին։ Այսօր Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» Սուրեն Սուրենյանցը։

Նա համեմատություն անցկացրեց հարևան Վրաստանի հետ՝ նկատելով, որ երկուսն էլ հետխորհրդային երկրներ են։

«Վրաստանում արաբական ընկերությունը 6 միլիարդ դոլարի ներդրում է անում կառուցապատման նախագծում, իսկ Հայաստանում ներդրումային ծրագրերը մի քանի հարյուր միլիոնի սահմաններում են, ինչը ծիծաղելի է, եթե չասեմ, որ խոսում է ներդրումների իսպառ բացակայության մասին։ Եթե մեկ տարվա ընթացքում երկու համակարգաստեղծ ձեռնարկություն բանդիտական ձևով խլվում են՝ ՀԷՑ–ն ու «Արարատցեմենտը», ի՞նչ ներդրումային միջավայրի մասին է խոսքը։ Հո խելագար չե՞ն՝ գան մի երկրում ներդրում անեն, որտեղ մի մոլագար է որոշում ամեն ինչ»,– ասաց Սուրենյանցը։

Քաղաքագետի կարծիքով՝ ռեպրեսիվ մեթոդներով այսօրվա իշխանությունները խլում են ամեն ինչ. «Ռեպրեսիվ մեքենան լափում է մարդկանց ազատությունը»,– նշեց նա։
Նշենք, որ այսօր Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտե են բերել նոր հարցաքննության, սակայն այս պահին փաստաբանը չգիտի, թե որ գործով են Ծառուկյանին հրավիրել Քննչական կոմիտե։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:

Leave a comment