ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Վաշինգտոնի վերջին ռազմական հարվածները դժվար թե ստիպեն Իրանին մեղմել իր դիրքորոշումը բանակցություններում։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գնահատականներին։
Պարբերականի փոխանցմամբ՝ վերլուծաբանները կարծում են, որ ԱՄՆ-ն և Իրանը հայտնվել են երկարատև փակուղային իրավիճակում։ Չնայած ռազմական գործողությունները շարունակվում են, կողմերից որևէ մեկի կողմից վճռորոշ առավելության հասնելու հավանականությունը գնահատվում է ցածր։
Հետախուզական գնահատականում նաև նշվում է, որ Իրանի ղեկավարությունը շարունակում է առաջնահերթ համարել գործող քաղաքական համակարգի պահպանությունը և պատրաստ է կրել զգալի ռազմական ու տնտեսական կորուստներ՝ փոխարենը չգնալով էական զիջումների։
The Washington Post-ի տվյալներով՝ ներկայիս իրավիճակը վկայում է, որ հակամարտության ռազմական ճանապարհով արագ հանգուցալուծման հեռանկարները սահմանափակ են, իսկ կողմերի միջև դիմակայությունը կարող է շարունակվել երկար ժամանակ։