https://arm.sputniknews.ru/20260721/tsarukjanin-berecin-qk-harkeri-het-kapvats-meghadranqy-datakhazy-dadarecrel-e-104861826.html
Ծառուկյանին բերեցին ՔԿ. հարկերի հետ կապված մեղադրանքը դատախազը դադարեցրել է
Ծառուկյանին բերեցին ՔԿ. հարկերի հետ կապված մեղադրանքը դատախազը դադարեցրել է
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեի դիմաց Ծառուկյանին քաղաքացիները ծափերով դիմավորեցին։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T11:49+0400
2026-07-21T11:49+0400
2026-07-21T11:49+0400
երեմ սարգսյան
գագիկ ծառուկյան
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104858833_0:83:1600:983_1920x0_80_0_0_caeee877e8944ce6da8170fc8a7fe869.jpg.webp
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է։ Այսօր Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։Նշենք, որ վերջին օրերին Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ՊԵԿ ստուգումներ էր իրականացանում։Ծառուկյանին Քննչական կոմիտե են բերել նոր հարցաքննության, սակայն այս պահին փաստաբանը չգիտի, թե որ գործով են Ծառուկյանին այսօր հրավիրել Քննչական կոմիտե։ Երեմ Սարգսյանը նշեց, որ հետագա գործողություններից պարզ կլինի։Քննչական կոմիտեի բակում հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, որոնք ծափերով ողջունեցին Ծառուկյանին։Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Այդ օրվանից ընկերությունների դռները կապարակնքված են, և աշխատանքը դադարեցված է։ Սկսել է աշխատել միայն «Արարատցեմենտ» գործարանը։ Արդեն մի քանի օր է` բոլոր ձեռնարկությունների աշխատակիցները բողոքի ակցիաներ են անում և ՔԿ–ից պահանջում, որ թույլ տան վերսկսել իրենց բնականոն աշխատանքը։Գագիկ Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց 2 ամսով։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/15/104858833_90:0:1511:1066_1920x0_80_0_0_70bbbb2dbc5fbbf4d593c1d9749d0135.jpg.webp
երեմ սարգսյան, գագիկ ծառուկյան, հհ քննչական կոմիտե
երեմ սարգսյան, գագիկ ծառուկյան, հհ քննչական կոմիտե
Քննչական կոմիտեի դիմաց Ծառուկյանին քաղաքացիները ծափերով դիմավորեցին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է։ Այսօր Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։
Նշենք, որ վերջին օրերին Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ՊԵԿ ստուգումներ էր իրականացանում։
Ծառուկյանին Քննչական կոմիտե են բերել նոր հարցաքննության, սակայն այս պահին փաստաբանը չգիտի, թե որ գործով են Ծառուկյանին այսօր հրավիրել Քննչական կոմիտե։
Երեմ Սարգսյանը նշեց, որ հետագա գործողություններից պարզ կլինի։
«Կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, բայց ասել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա, թե այդ ընթացքում ինչ գործողություններ կլինեն, կերևա։ Ենթադրում ենք, որ խոսքը խարդախության, փողերի լվացման և նմանատիպ գործի մասին է, քանի որ դա է այստեղ քննվում։ Հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է»,– ասաց Սարգսյանը։
Քննչական կոմիտեի բակում հավաքվել են մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի, որոնք ծափերով ողջունեցին Ծառուկյանին։