Ուկրաինայի հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է Բելգորոդի 9 բնակիչ, վիրավորվել` 77-ը

https://arm.sputniknews.ru/20260721/ukrainaji-hardzakumneri-hetevanqvov-mek-orum-zvohvel-e-belgvorvodi-9-bnakich-viravvorvel-77-y-104855288.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244987_0:0:1000:750_1920x0_80_0_0_36d44b8fd3be8fb2618b67e52d40a583.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, զոհ

բելգորոդ, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, զոհ

Բաժանորդագրվել

Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով` զոհվածների թվում մեկ երեխա կա։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Վերջին 24 ժամվա ընթացքում Բելգորոդի մարզում ուկրաինական զինուժի հարձակումների հետևանքով զոհվել է 9 խաղաղ բնակիչ, 77-ը տարբեր աստիճանի վիրավորում են ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։

«Բելգորոդում, Բելգորոդի ու Շեբեկինսկի շրջաններում զոհվել է 8 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։ Երեկ պարզվել է նաև հուլիսի 19-ին զոհված տղամարդու ինքնությունը, այսպիսով, միայն երեկ մենք 9 մարդ ենք կորցրել», – գրել է Շուվաևը Max-ում։

Նա հավելել է, որ Բելգորոդում, Բելգորոդի, Գրայվորոնի, Կրասնոյարուժսկի, Պրոխորովսկի, Ռակիտյանսկի և Շեբեկինսկի շրջաններում վիրավորվել է 77 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։

Օպերատիվ շտաբը հայտնել է Max–ում, որ հուլիսի 20-ին Ռովենսկի հիվանդանոցում բուժօգնություն է ստացել մի տղամարդ, որը կոնտուզիա էր ստացել հուլիսի 19-ին Վեյդելևսկի շրջանի Կուբրակի գյուղում բեռնատարի վրա անօդաչուի հարձակման հետևանքով։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment