«Էն ժամկետն անց բիձեն թող գա, պատասխան տա»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Շուրջ 2 ժամ սպասեցնելուց հետո մեզ դիմումի պատասխան են ուղարկում՝ մի հատ անհեթեթություն գրած, որ մենք ձեզ ասելու բան չունենք, ամեն ինչը գաղտնիք է։ Հարցնում եմ՝ ո՞ւմ գաղտնիքն է, ո՞ր պետության գաղտնիքն է, հարգելինե՛րս»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։ «Ծնողներն ասում են՝ էն ժամկետն անց բիձեն՝ Անդրանիկ Քոչարյանը, թող գա, պատասխան տա։ Նախորդ անգամ, երբ հավաքվել էինք այստեղ այս նույն հարցով, էդ ժամանակ եկան, խոսեցին, կոպիտ ասած՝ կտին-ճամփին, մենք էլ չհասկացանք, բայց հիմա չէ՛, չե՛նք շեղվելու, եկել ենք պատասխանի հետևից: Ի՞նչ էր հանձնաժողովը պարզաբանել, պիտի լինի հանրայնացված»,- հավելել է Ղուկասյանը։

Ինչպես հայտնել էինք, 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատներն ԱԺ-ում են: Նրանք պահանջում են հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը:

Leave a comment