Ակնկալում եմ խորացնել Հայաստան–Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերությունը․ Փաշինյանը՝ Բըրնհեմին

Քաղաքականություն

21.07.2026 | 10:13

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X—ի իր պաշտոնական էջում շնորհավորել է Էնդի Բըրնհեմին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ։

«Ջերմորեն շնորհավորում եմ Էնդի Բըրնհեմին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու առթիվ։

Ակնկալում եմ սերտ համագործակցել Ձեզ հետ՝ խորացնելու Հայաստան–Միացյալ Թագավորություն ռազմավարական գործընկերությունը և ամրապնդելու մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»,- գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Էնդի Բըրնհեմը հուլիսի 20-ին ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը՝ փոխարինելով Քիր Սթարմերին, որը հրաժարական էր տվել Լեյբորիստական կուսակցության ներսում ծագած ճգնաժամի ֆոնին։ Սթարմերի դիրքերը թուլացել էին կուսակցության վարկանիշի անկման և տեղական ընտրություններում գրանցված անհաջող արդյունքներից հետո, ինչից հետո լեյբորիստները նոր առաջնորդ ընտրեցին Էնդի Բըրնհեմին։

Leave a comment