Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որով երկրում սահմանվել է նոր տոն՝ Հոկեյի օրը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Հրամանագրի համաձայն՝ Հոկեյի օրը նշվելու է ամեն տարի դեկտեմբերի 22-ին։ Փաստաթղթում նշվում է, որ նոր տոնը սահմանվել է երկրում հոկեյի մասսայականացման և հետագա զարգացման նպատակով։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման օրվանից։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը նույնպես սահմանել էր նոր մասնագիտական տոն՝ Արտիստի օրը, որը նշվում է հունվարի 17-ին՝ ԽՍՀՄ առաջին ժողովրդական արտիստ, Մոսկվայի գեղարվեստական թատրոնի հիմնադիրներից և թատերական մանկավարժ Կոնստանտին Ստանիսլավսկու ծննդյան օրը։

Leave a comment