Քաղաքականություն
20.07.2026 | 23:00
Լուսանկարը՝ Isabel Infantes/REUTERS
Մեծ Բրիտանիայի պաշտոնը նոր ստանձնած վարչապետ Էնդի Բըրնհեմը երկուշաբթի՝ հուլիսի 20-ին, հայտարարել է, որ իր առաջին հեռախոսազանգերը կկատարի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Բրիտանացի քաղաքական գործիչն ընդգծել է, որ Զելենսկիին կհայտնի՝ Լոնդոնի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում «ոչ մի փոփոխություն» չի լինելու, և որ ինքը կաջակցի Ուկրաինայի նախագահին «100 տոկոսով», ինչպես դա անում էր իր նախորդը՝ Քիր Սթարմերը։
«Նախագահ Զելենսկին որևէ կասկած չի ունենա, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունը անսասան և վճռական է, և ես անձամբ նույնպես կլինեմ նրա կողքին»,- լրագրողներին ասել է Բըրնհեմը։