ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը վերջին գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին՝ Մերձավոր Արևելքում զոհված երեք ամերիկացի զինծառայողների պատվին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Sky News-ը։
«Մենք նախորդ գիշեր շատ ուժեղ հարվածեցինք Իրանին՝ ի պատիվ երեք մեծ հայրենասերների»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Թրամփը։
Sky News-ի տվյալներով՝ ամերիկյան զինուժը հայտարարել է Իրանի դեմ իններորդ անընդմեջ գիշերային հարվածներն ավարտելու մասին։ Պայթյուններ են արձանագրվել երկրի տարբեր շրջաններում։Թեհրանն իր հերթին պատասխան հարձակումներ է իրականացրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակից երկրների ուղղությամբ, այդ թվում՝ Քուվեյթում և Հորդանանում։
ԱՄՆ-ի զինված ուժերը հայտնել են, որ հուլիսի 18-ին Իրաքի հյուսիսում Իրանի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է մեկամերիկացի զինծառայող։ Դեպքը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետևանքով զոհվել էր ԱՄՆ-ի երկու զինծառայող, ևս մեկը համարվում է անհետ կորած։
ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ Իրաքում զինծառայողը զոհվել է իրանական խոցված հարվածային անօդաչու թռչող սարքի «չպայթած զինամթերքի վերահսկվող պայթեցման» ժամանակ։ Դեպքի հետևանքով վիրավորվել է ևս մեկ զինծառայող։