Իրանի հարավում հրդեհի հետևանքով 6 մարդ է զոհվել. իշխանություններ

Բաժանորդագրվել

Դեպքի պատճառները պարզվում են։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Իրանի հարավում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Հորմոզգան նահանգի արտակարգ իրավիճակների կառավարման վարչության ղեկավար Մեհրդադ Հասանզադեն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ հրդեհը բռնկվել է այսօր Բենդեր Աբաս քաղաքի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը բնակելի շենքում։

«Ցավոք, պատահարի հետևանքով վեց մարդ է զոհվել»,-Հասանզադեի խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը։

Պաշտոնյայի խոսքով՝ դեպքի պատճառները պարզվում են։

Leave a comment