Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Էնդի Բըրնհեմն իր առաջին ելույթն է ունեցել Դաունինգ սթրիթի նստավայրի մոտ, որտեղ ժամանել է թագավոր Չառլզի հետ հանդիպումից հետո։ Նա հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում իր առաջին միջազգային հեռախոսազանգերը կլինեն ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ տեղեկացնում է BBC-ն։
Բըրնհեմն ասել է, որ ցանկանում է ցույց տալ իր պատրաստակամությունը՝ անձամբ աջակցելու Ուկրաինայի առաջնորդին։
«Ես Զելենսկուն կվստահեցնեմ, որ Մեծ Բրիտանիայի աջակցությունն անսասան ու վճռական է։ Ես կլինեմ նրա կողքին, այդ թվում՝ անձամբ»,- ասել է նորընտիր վարչապետը։
Երկուշաբթի թագավոր Չառլզը պաշտոնապես հանձնարարել է Բըրնհեմին ձևավորել կառավարություն։ Մեծ Մանչեսթրի 56-ամյա նախկին քաղաքապետն անցյալ ուրբաթ ստանձնեց Լեյբորիստական կուսակցության ղեկավարությունը՝ փոխարինելով Քիր Սթարմերին։
Չնայած մի քանի շաբաթ առաջ պարզ էր, որ Բըրնհեմն է դառնալու Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը, նա պաշտոնապես այդ պաշտոնը ստանձնեց միայն երկուշաբթի՝ թագավորի հետ հանդիպումից հետո։
Միջազգային այլ լուրեր՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։
Դիտումների քանակ5