Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում

Քաղաքականություն

20.07.2026 | 20:53

Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ուժերի զինծառայողները մասնակցում են Հորդանանում անցկացվող Զուլֆիգար համատեղ հակաահաբեկչական և հատուկ գործողությունների զորավարժություններին։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ զորավարժություններին, որոնք ռազմական համագործակցության և վարժանքների ծրագրերի մաս են կազմում, մասնակցում են Հորդանանի զինված ուժերի՝ Աբդուլլահ II թագավորի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմը, ինչպես նաև Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները։

Համատեղ զորավարժության սցենարի համաձայն, որը ներառում է անօդաչու թռչող սարքերի, ռազմական տեխնիկայի և համակարգերի օգտագործում, մասնակիցները կկատարեն մի շարք մարտավարական առաջադրանքներ՝ մոդելավորելով օպերացիաների կատարման տարբեր պայմաններ։

Զորավարժության ընթացքում զինծառայողները կմշակեն մարտական ​​գործողություններ բնակեցված տարածքներում, պատանդների ազատագրում, հակաահաբեկչական գործողություններ, կանցկացնեն մարտական ​​կրակոցների վարժանքներ։

Զորավարժության հիմնական նպատակն է բարելավել հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների մարտական ​​պատրաստվածությունը, ամրապնդել մասնակիցների միջև համագործակցությունը և հատուկ գործողությունների իրականացնելու հարցում փորձի փոխանակում իրականացնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment