https://arm.sputniknews.ru/20260720/irani-dirqvorvoshumy-hnaravvorutjun-e-chezvoqacnelu-turq-adrbejanakan-patkeracumnery-104835498.html
Իրանի դիրքորոշումը թուրք-ադրբեջանական պատկերացումները չեզոքացնելու հնարավորություն է
Իրանի դիրքորոշումը թուրք-ադրբեջանական պատկերացումները չեզոքացնելու հնարավորություն է
Sputnik Արմենիա
Իրանի դիրքորոշումը կարող է հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանը պահպանի իր ինքնիշխան վերահսկողությունը «Թրամփի ուղու» շրջանակում նախատեսվող ճանապարհի… 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T20:25+0400
2026-07-20T20:25+0400
2026-07-20T20:25+0400
արա պողոսյան
թրամփի ուղի (tripp)
հայաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104832910_0:0:1920:1080_1920x0_80_0_0_4489af17923bdcdc646d85540219fd11.jpg.webp
Իրանի դիրքորոշումը կարող է հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանը պահպանի իր ինքնիշխան վերահսկողությունը «Թրամփի ուղու» շրջանակում նախատեսվող ճանապարհի նկատմամբ և թույլ չտա էքստերիտորիալ լուծումներ։ «Աբովյան Time»-ի եթերում այս տեսակետն է հայտնել քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծին և Իրանի կողմից այն որպես վտանգ դիտարկվելուն։Թեպետ ամերիկյան կողմը հայտարարել է, թե ճանապարհը լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո, բայց քաղաքագետի դիտարկմամբ՝ դրանք պարզապես դիվանագիտական հայտարարություններ են։«Հիշում ենք Արցախի հարցով որքան հայտարարություններ են եղել, ուստի ինձ համար կարևոր է, թե իրականում ինչ են ուզում և ինչ պայմաններում է առաջացել TRIPP-ը։ Այնպես չէ, որ մեր ցանկությամբ է առաջացել։ Այն մեզ պարտադրված բանաձև է եղել, եղել է կոմպրոմիս։ Եթե մեզ դա չպարտադրվեր, մենք չէինք ասի՝ եկեք մեր տարածքը ձեզ վարձով տանք, սկսենք բանակցել, թե որտեղ կլինի մաքսային անցման կետը, որտեղ չի լինի և այլն»,-հավելեց նա։Մանրամասները՝ տեսանյութում։
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104832910_243:0:1683:1080_1920x0_80_0_0_7a2be442cdada28cbc261b628afe187e.jpg.webp
արա պողոսյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, ամն, видео
արա պողոսյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, ամն, видео
Իրանի դիրքորոշումը կարող է հնարավորություն ստեղծել, որպեսզի Հայաստանը պահպանի իր ինքնիշխան վերահսկողությունը «Թրամփի ուղու» շրջանակում նախատեսվող ճանապարհի նկատմամբ և թույլ չտա էքստերիտորիալ լուծումներ։ «Աբովյան Time»-ի եթերում այս տեսակետն է հայտնել քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծին և Իրանի կողմից այն որպես վտանգ դիտարկվելուն։
«Իրանի դիրքորոշումն իրականում մեզ համար հնարավորություն է։ Դա լավ հնարավորություն է, որպեսզի թույլ չտանք էքստերիտորիալություն։ Հնարավորություն է, որպեսզի փորձենք գոնե մասամբ չեզոքացնել ադրբեջանական և թուրքական պատկերացումները։ Իսկ նրանց պատկերացումն այն է, որ TRIPP-ի միջոցով անցնող ճանապարհը չի կարող ՀՀ կողմից ենթարկվել, իրենց ձևակերպմամբ, կամայական սահմանափակումների և այլն»,-ասաց նա։
Թեպետ ամերիկյան կողմը հայտարարել է, թե ճանապարհը լինելու է Հայաստանի ինքնիշխանության ներքո, բայց քաղաքագետի դիտարկմամբ՝ դրանք պարզապես դիվանագիտական հայտարարություններ են։
«Հիշում ենք Արցախի հարցով որքան հայտարարություններ են եղել, ուստի ինձ համար կարևոր է, թե իրականում ինչ են ուզում և ինչ պայմաններում է առաջացել TRIPP-ը։ Այնպես չէ, որ մեր ցանկությամբ է առաջացել։ Այն մեզ պարտադրված բանաձև է եղել, եղել է կոմպրոմիս։ Եթե մեզ դա չպարտադրվեր, մենք չէինք ասի՝ եկեք մեր տարածքը ձեզ վարձով տանք, սկսենք բանակցել, թե որտեղ կլինի մաքսային անցման կետը, որտեղ չի լինի և այլն»,-հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։