Հունգարիայի նախագահը հրաժարական է տվել, վարչապետն այդ պաշտոնը կառաջարկի շախմատիստուհի Յուդիթ Պոլգարին


Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը համաձայնել է հրաժարական տալ այն բանից հետո, երբ ընտրությունում հաղթած «Տիսա» կուսակցությունը փոփոխություններ է կատարել երկրի Sահմանադրության մեջ։


Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը բազմիցս մեղադրել է Շույոկին՝ Օրբանի շահերը սպասարկելու համար և պահանջել է, որ նա հրաժարական տա։


Վարչապետը հայտարարել է, որ մտադիր է նախագահի պաշտոնն առաջարկել պատմության մեջ ամենաուժեղ կին շախմատիստուհի համարվող գրոսմայստեր Յուդիթ Պոլգարին: Ի դեպ, շախմատիստուհին նախկինում երբեք քաղաքականությամբ չի զբաղվել:


«Մեր երկրին անհրաժեշտ են միասնություն, խաղաղություն և այնպիսի նախագահ, որով յուրաքանչյուր հունգարացի կարող է հպարտանալ: Հանրապետության նախագահի պաշտոնը մասնագիտություն կամ աշխատատեղ չէ, այլ ծառայության բարձրագույն ձև: Նախագահի խնդիրն է ծառայել և ներկայացնել բոլոր հունգարացիներին»,- հայտարարել է Մադյարը Facebook-ի իր գրառմամբ։

Leave a comment