Թալին խոշորացված համայնքի Գառնահովիտ բնակավայրում կառուցվում է նոր դպրոց, հույս ունեն սեպտեմբերին նորակառույցը պատրաստ կլինի: Գյուղը գազիֆիկացվել է, ասֆալտապատվել են ճանապարհները: Ջրի, երիտասարդների ժամանցի վայրի ու հանդիսությունների սրահի կարիք ունեն բնակիչները: Վարչական ղեկավարի խոսքով՝ ջրամբարի ու ջրագծի ներքին ցանցի նախագծերը հաստատված են:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան
Դիտումների քանակ3