Գոհար Մելոյանը և «Ուժեղ Հայաստանից» առաջադրված ևս մի քանի թեկնածու հրաժարվել են մանդատից

Բաժանորդագրվել

Հուլիսի 21–ին ԿԸՀ–ում տեղի կունենա մանդատների հանձնումը։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am–ը։
Ըստ լրատվամիջոցի` մանդատներից հրաժարվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը՝ Վարդան Ղուկասյանի փեսան, փաստաբան Գոհար Մելոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլյա Շուշանյանը և Արթուր Դանիելյանը։

Ի դեպ, մամուլը նաև գրել էր, որ ԱՄՆ նախկին դեսպան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով առաջադրված Լիլիթ Մակունցը ևս ինքնաբացարկի դիմում է գրել:

ԿԸՀ-ում մանդատների հանձնման արարողությունը տեղի կունենա վաղը` հուլիսի 21-ին։ Խորհրդարանի նոր կազմում իշխող ՔՊ-ն ստացել է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Leave a comment