Բելգորոդում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է ուղևորատար ավտոբուսի․ զոհեր և վիրավորներ կան

Քաղաքականություն

20.07.2026 | 19:20

Ուկրաինական անօդաչու թռչող սարքը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում հարվածել է ուղևորատար ավտոբուսի: Այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ զոհվել է 5 քաղաքացիական անձ՝ չորս կին և մեկ անչափահաս տղա։

Վիրավորվել է 23 մարդ, այդ թվում՝ 17-ամյա տղա։ Բոլոր տուժածները տեղափոխվել են Շեբեկինոյի շրջանային հիվանդանոց, նրանցից երեքը ծանր վիճակում են։

Տեղական «Пепел»-ը հաղորդում է, որ անօդաչուն հարվածել է Շեբեկինոյի և Բելգորոդի միջև երթևեկող 109 երթուղու ավտոբուսին։

Ուկրաինայի իշխանությունները չեն մեկնաբանել հարձակման մասին հաղորդագրությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբնանյանի

Leave a comment