Պենտագոնը թաքցրել է Հորդանանում ԱՄՆ ռազմաբազաների վրա Իրանի հարվածների հետևանքները․ NYT

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի հրապարակել տեղեկություններ Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա Իրանի կողմից իրականացված մի շարք վերջին հարվածների մասին, որոնց հետևանքով տասնյակ ամերիկացի զինծառայողներ վիրավորվել են, ինչպես նաև վնասվել են ռազմական ուղղաթիռներ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ պաշտոնյաները դա բացատրել են օպերատիվ անվտանգության նկատառումներով՝ նշելով, որ նման տեղեկատվության հրապարակումը կարող էր օգնել Իրանին՝ նոր հարձակումներ պլանավորելիս։

The New York Times-ի փոխանցմամբ՝ փետրվարի 28-ից շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 16 ամերիկացի զինծառայող, իսկ ավելի քան 400-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment