Բուլղարիայի իշխանությունները մտադիր են խորհրդարանի հաստատմանը ներկայացնել ԱՄՆ-ի խնդրանքը՝ երկրի Բեզմերի ռազմաբազայում մինչև ութ ամերիկյան լիցքավորող ինքնաթիռ տեղակայելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ ինքնաթիռները նախատեսվում է օգտագործել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական գործողություններին աջակցելու նպատակով։
Ըստ Reuters-ի՝ այս որոշումը հաջորդել է սկանդալին, որն առաջացել էր այն բանից հետո, երբ ամերիկյան ինքնաթիռներ տեղակայվել էին Սոֆիայի մերձակայքում գտնվող քաղաքացիական օդանավակայանում՝ առանց Բուլղարիայի խորհրդարանի համաձայնության։