Երևանում թմրանյութ տեղադրող 17–ամյա տղան ձերբակալվել է. առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա

https://arm.sputniknews.ru/20260720/erevanum-tmranjut-teghadrvogh-17amja-tghan-dzerbakalvel-e-argravvel-e-29-patet-marikhuana-104832585.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանու

Sputnik Արմենիա

Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանու

2026-07-20T16:47+0400

true

PT0M55S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/14/104830531_141:0:1101:720_1920x0_80_0_0_929d6db451e3aa6a5fb2e7a992d4cb68.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, թմրանյութ, շենգավիթ, երևան, տղա, մարիխուանա, видео

տեսանյութեր, տեսանյութ, թմրանյութ, շենգավիթ, երևան, տղա, մարիխուանա, видео

Բաժանորդագրվել

Տղան ոստիկաններին հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Երևանում թմրանյութ տեղադրող 17–ամյա տղա է ձերբակալվել. ոստիկաններն առգրավել են 29 փաթեթ մարիխուանա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Ոստիկանությունից հայտնում են, որ 17–ամյա տղան Վերին Շենգավիթի բնակիչ է և ապօրինի ձեռք է բերում, պահում, օգտագործում և տեղադրելու միջոցով իրացնում թմրանյութ։

«Հուլիսի 7–ին՝ ժամը 19․30–ին, Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին տղան ձերբակալվել է ու տեղափոխվել Շանգավիթի բաժին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Խուզարկությամբ ոստիկանները նրա մոտ հայտնաբերել են տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված 26 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 46 գրամ էր։

Տղան ոստկաններին հայտնել է, որ փաթեթներով մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով և արդեն հասցրել է երեք փաթեթ տեղադրել ու լուսանկարել։

Ոստիկանները Երևանում հայտնաբերել և առգրավել են ավելի քան 4 կգ մարիխուանա. կա 3 ձերբակալված

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տեղադրած երեք փաթեթները նույնպես հայտնաբերվել են։

Նախաքննությունը շարունակվում է։

Leave a comment