Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը ԱՄՆ-ի հետ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի շրջանակում որևէ զիջման չի գնացել և չի հրաժարվել իր իրավունքներից, ազգային շահերից կամ սկզբունքներից։
Նրա խոսքով՝ համաձայնագրի դրույթների մեծ մասը ձեռնտու է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և դրանցից ոչ մեկը Միացյալ Նահանգներին միակողմանի առավելություն չի տալիս։
«Իրանը չի նահանջել իր իրավունքներից, ազգային շահերից կամ սկզբունքներից, իսկ համաձայնագրի դրույթները հավասարակշռված են և չեն ապահովում Վաշինգտոնի միակողմանի առավելությունը», — ընդգծել է Փեզեշքիանը։