https://arm.sputniknews.ru/20260720/davit-manukjany-baqvi-bantic-dimel-e-nikvol-pashinjanin-104828617.html
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին
Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է Նիկոլ Փաշինյանին
Sputnik Արմենիա
Դավիթ Մանուկյանը ցանկանում է իմանալ, թե ՀՀ ղեկավարությունն ինչ դիրքորոշում ունի Բաքվում գտնվող գերիների կարգավիճակի վերաբերյալ։ 20.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-20T14:55+0400
2026-07-20T14:55+0400
2026-07-20T14:57+0400
դավիթ մանուկյան
բանտ
նիկոլ փաշինյան
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/04/91982736_0:0:945:532_1920x0_80_0_0_9757611a3fa7e969cb585f280266461f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով հրապարակային դիրքորոշում հայտնել իրենց նկատմամբ հնչող մեղադրանքներին։«Ես և իմ ընկերները Բաքվի դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը` չթույլատրելով նվաստացնել մեր իրավունքները, ինչպես նաև հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները։ Մեզ առաջադրվել է «Ագրեսիվ պատերազմ պլանավորելու, նախապատրաստելու և սանձազերծելու կամ վարելու» վերաբերյալ հոդվածով մեղադրանք` չնայած մեր բերած բոլոր անհերքելի ապացույցներին և փաստերին։ Այժմ խոսքս ձեզ եմ ուղղում` Նիկոլ Փաշինյան, հորդորում եմ հենց այդ մեղադրանքի մասով հանրային դիրքորոշում ներկայացնել»,– ասել է Մանուկյանը։Նա ընդգծել է, որ չարձագանքելու դեպքում Փաշինյանը մեղսակից է դառնում ստեղծված իրավիճակին, ու կնշանակի, որ ինքն էլ համաձայն է կեղծ մեղադրանքներին։Մանուկյանը նաև ցանկանում է իմանալ, թե ՀՀ ղեկավարությունն ինչ դիրքորոշում ունի Բաքվում գտնվող գերիների կարգավիճակի վերաբերյալ։Բա ընդգծել է` Բաքվի բանտում գտնվողները չեն զգում Հայաստանի աջակցությունը, շունչը, բայց կյանքն է այդպիսին։Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/04/91982736_86:0:926:630_1920x0_80_0_0_20d998191c4662dccb824c20a7819788.jpg.webp
դավիթ մանուկյան, բանտ, նիկոլ փաշինյան, գերի
դավիթ մանուկյան, բանտ, նիկոլ փաշինյան, գերի
Դավիթ Մանուկյանը ցանկանում է իմանալ, թե ՀՀ ղեկավարությունն ինչ դիրքորոշում ունի Բաքվում գտնվող գերիների կարգավիճակի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով հրապարակային դիրքորոշում հայտնել իրենց նկատմամբ հնչող մեղադրանքներին։
«Ես և իմ ընկերները Բաքվի դատարանում շարունակում ենք մեր արդար պայքարը` չթույլատրելով նվաստացնել մեր իրավունքները, ինչպես նաև հայ ժողովրդի և հայոց պետականության իրավունքները։ Մեզ առաջադրվել է «Ագրեսիվ պատերազմ պլանավորելու, նախապատրաստելու և սանձազերծելու կամ վարելու» վերաբերյալ հոդվածով մեղադրանք` չնայած մեր բերած բոլոր անհերքելի ապացույցներին և փաստերին։ Այժմ խոսքս ձեզ եմ ուղղում` Նիկոլ Փաշինյան, հորդորում եմ հենց այդ մեղադրանքի մասով հանրային դիրքորոշում ներկայացնել»,– ասել է Մանուկյանը։
Նա ընդգծել է, որ չարձագանքելու դեպքում Փաշինյանը մեղսակից է դառնում ստեղծված իրավիճակին, ու կնշանակի, որ ինքն էլ համաձայն է կեղծ մեղադրանքներին։
Մանուկյանը նաև ցանկանում է իմանալ, թե ՀՀ ղեկավարությունն ինչ դիրքորոշում ունի Բաքվում գտնվող գերիների կարգավիճակի վերաբերյալ։
Բա ընդգծել է` Բաքվի բանտում գտնվողները չեն զգում Հայաստանի աջակցությունը, շունչը, բայց կյանքն է այդպիսին։