Ուկրաինայի զինուժը կրկին հարձակվել է քաղաքացիական լցանավի վրա

Բաժանորդագրվել

Նշվում է, որ նավթի բեռնումը դադարեցվել է, սակայն արտահոսքը հնարավոր է եղել կանխել։

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հուլիսի 20-ին Ուկրաինայի զինուժը ԱԹՍ–ով կրկին հարձակվել է քաղաքացիական լցանավի վրա Կասպյան խողովակաշարային կոնսորցիումի (ԿԽԿ) ծովային տերմինալում։ Այս մասին հայտնել է ընկերությունը։

Նշվում է, որ անձնակազմը, բացառությամբ կապիտանի և նրա ավագ օգնականի, տարհանվել է։ Տուժածներ չկան։

Նավթի բեռնումը դադարեցվել է, բայց արտահոսքը և հրդեհի բռնկումը հաջողվել է կանխել։

ՌԴ ՊՆ–ն ընդգծել է, որ ԿԽԿ օբյեկտների վրա Կիևի հարձակումների նպատակը ամերիկյան և ղազախական բաժնետերերին տնտեսական վնաս հասցնելն է։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Leave a comment