ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում մեկ մարդ է զոհվել, վիրավորներ կան

Քաղաքականություն

20.07.2026 | 13:57

ԱՄՆ-ի կողմից Իրանի հյուսիս-արևմուտքում գիշերային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, մի քանի վիրավոր կա, հաղորդում են պետական ​​լրատվամիջոցները, գրում է France 24-ը։

«Երկուշաբթի առավոտյան Թավրիզից հարավ-արևմուտք գտնվող տարածքում ահաբեկչական և ագրեսիվ ամերիկյան հարձակման հետևանքով մեկ մարդ նահատակվել է, իսկ մի քանիսը վիրավորվել են»,- նշել է Արևելյան Ադրբեջան նահանգի ճգնաժամային կառավարման ղեկավար Մաջիդ Ֆարշին։

Իրանական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ ԱՄն-ը հարվածել է Բուշեր նավահանգստային քաղաքի մի քանի վայրերի, որտեղ գտնվում է երկրի միակ ատոմակայանը:

«Մի քանի րոպե առաջ Բուշեր քաղաքի մի քանի վայրերի հարված է հասցվել ամերիկացի թշնամու կողմից», – ասել է Բուշերի նահանգապետ Մոհամմադ Մոզաֆարին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment