Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է համաշխարհային աստղերի՝ Հայաստան սպասվող այցերին։ Նախարարը հրաժարվեց նշել կոնկրետ անուններ՝ ասելով, որ «կգա ժամանակը՝ կառավարությունը դրա մասին կասի», սակայն ընդգծեց, որ նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։
Նախարարը որպես օրինակ բերեց հարևան Վրաստանի փորձը՝ նշելով, որ Հայաստանը ևս պետք է դիրքավորվի համաշխարհային միջոցառումների քարտեզի վրա, որպեսզի զբոսաշրջիկները իրենց սիրելի արտիստներին լսելու համար այցելեն նաև Երևան։
Դիտումների քանակ2